понедельник, 16 апреля 2018 г.

Master Class of Armenian Barbers Party

Ասում են, մարդու վարսերից կարելի է նկատել վարսահարդարի պրոֆեսիոնալիզմը: Աշխարհում կան շատ հայտնի բարբերշոփեր, սակայն Հայաստանում առաջինը եղավ Կարո Աբաչյանը, ով ստեղծեց բարբերշոփ և այն մեծ լսարանի փորձեց հասանելի դարձնել:  Ստացվեց ինչ խոսք, և ահա այս ամենի վառ ապացույցն էր օրեր առաջ տեղի ունենացածը:




Ապրիլի 15-ին, Երևանի « Մի մորենա » ժամանցային ակումբում ներկաները հավաքվել էին տեսնելու  Հայաստանում նախադեպը դեռևս տեղի չունեցած մաստեր կլասս – փարթին: Կարո Աբաչյանը և իր բարբեր ընկերները հյուրերին  ցուցադրեցին մազերի և մորուքների մի շարք կտրվածքներ, փայլեցին իրենց մասնագիտական գիտելիքներով, ինչի մասին փաստում էին  ներկաների ոգևորվածությունը, անդադար հնչող ծափահարությունները և ստացված արդյունքները: 






Մեկը մյուսից  տարբերվելով, մաստերները ներկայացրեցին իրենց մոդելներին, որոնց կերպարանափոխությունն աչքի էր ընկնում առաջին իսկ հայացքից: Երեկոյի ընթացքում նաև ներկաներն ականատես եղան, թե ինչպե՞ս է մասնագետը վարպետորեն դաջվածքներ անում(tattoo):



MASTER CLASS OF ARMENIAN BARBERS PARTY –ի ժամանակ հանդիսատեսի բարձր տրամադրությունն էր ապահովում 
DJ Smoke _ը, հանդիսատեսին մատուցելով որակապես բարձր երաժշտական ճաշակ:


Երեկոն վարում էր  ճանաչված դերասան Անդրանիկ Անտոնյանը, ով իր գեղեցիկ խոսքով և պրոֆեսիոնալ աշխատելաոճով է՛լ ավելի հետաքրքիր դարձրեց ներկաների ժամանցը:




Եթե ուզում եք յուրօրօնակ սանրվածք, տարբերվել Ձեր շրջապատից, ոճով և էլեգանտությամբ չունենալ Ձեր իսկ նմանակին, ապա Karo Abachyan Barbershop-ը սպասում է Ձեզ: Հաճախորդների համար կա նաև հյուրասիրություն: Իսկ եթե օգտվում եք դաջվածքների ( tattoo) ծառայությունից, ապա հաճախորդը կարող է նաև օգտվել նարգիլեից: Ի դեպ, նշենք, որ շուտով կբացվի նաև տղա երեխաների համար մանկական բարբերշոփ: Դե, իսկ մեզ մնում է պարզապես ևս մեկ անգամ շնորհավորել Կարո Աբաչյանին և ընկերներին, ու ցանկանալ կայուն և ամուր հիմքեր ունեցող աշխատանքային տարիներ:












Լուսաբանեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ


Լուսանկարները Անահիտ Խաչատրյանի




четверг, 5 апреля 2018 г.

«Հայրս»



 

Հայրս, ուժեղներից ամենաուժեղն է,
Հայրս, ամենան է միշտ, իմ ամենան,
Եւ ո՞վ է ասում, թե գրքերից են խելացի դառնում,
Ես կարդացել եմ հորս մտքերը
Եւ մեծացել եմ իր հեքիաթներով,
Թե հեքիաթներում բարին էր հաղթում,
Չարը պատժվում,
Ես չեմ պատժել երբեք չարին,
Հայրս ասել է.
Չարին, բարություն է մի բուռ պակասում:
Հայրս պատմում էր բազում հեքիաթներ,
Չարը չէր պատժվում, դառնում էր բարի:
Հիշում եմ հորս երիտասարդ,
Կյանքով լեցուն փայլուն աչքերը,
Երբ վերջում երեք խնձոր էր ընկնում,
Մեկը՝ գրողին, մեկը՝ լսողին,
Իսկ մյուս երրորդն էլ՝ չարին,
Որ դարձավ բարի:
Ես ուրախանում էի իմ մեկ խնձորով,
Ա՜խ, թե իմանայիք հիմա հիշելիս
Ինչպե՜ս է սիրտս գոռում,
Գոռում է հոգիս:
Հայրս, բարիներից ամենաբարին,
Հայրս, մի ամբողջ հանրագիտարան:
Այո՛, գիրք կարդալով չեն խելացի դառնում:
Միշտ փորձել եմ կարդալ հայրիկիս,
Իր խրատները,
Այդ խրատները դարձել են ուղին.
« Երբեք պարփակված չլինել կյանքում,
Գնահատել այն փոքրն ու քիչը,
Որ ունես կյանքում:
Շատերն անգամ դա են երազում:
Վատը տես ու լավը մնա մշտապես,
Չարը տես ու բարին մնա,
Ժանգը տես ու ոսկի մնա…»:
Գրիչս է արդեն դողում իմ ձեռքում,
Ա՜խ, ի՞նչ շատ է, այս մի կյանքը,
Որ բառերը չեն հերիքում,
Ու տառերն էլ չեն մխվում ուղեղիս մեջ:
Ա՜խ, թե ու՞ր էր,
Ես էլ տայի իմ զավակին այն կեսը,
Որն ունեմ քեզնից:
Հայրս հպարտներից ամենահպարտն էր,
Հայր, դու ուղղակի իմ հպարտություն,
Ու հիմա քիչ է, թե սիրտս էլ տամ,
Թե իմ մտքերը ոսկեջուր դարձած
Իմ բառերով միայն քեզ ձոնեմ:
Հայրս ուղին է իմ ողջ պատմության,
Հայրս մեծացել, բայց չի ծերացել,







Իմ իմաստունն է հայրս մնացել:

понедельник, 2 апреля 2018 г.

« ՄՈՒԿ -ը մեզ համար Դատավճիռ ՉԻ»



Նարեն  «ԵՍ ԵՄ » ՝ իմ ձեռքերն ու ոտքերըիմ մի մասնիկը… Ես որպես մայրչեմ կարողպարզապես իրավունք չունեմ Ձեր օգնությանը չդիմելու:

… Նարես լույսի կտոր էաստվածային էակհրեշտակ… Տասը երկարուձիգ տարիներ ես ու Նարես պայքարի մեջ ենքՄանկական ուղեղային կաթվածը մեզ համար ԴԱՏԱՎՃԻՌ ՉԻես ու հրաշքս հենց սկզբից որոշեցինք որ պիտի քայլենք ամեն գնովպիտի խոսենք ուոր ամենակարևորն էպիտի ապրենքպիտի լիարժեք ապրենք ու անսահման երջանիկԱյս տասը տարիների ընթացքում շատ չարչարանքներ ու տառապանքներ կրեցինքՀաճախեցինք ու հաճախում ենք տարատեսակ վերականգնողական կուրսերիձիավարժության և լողի պարապունքներիԲայց տարիներն առաջ են գնումու մենք կորցնում ենք ամենաթանկ բանն աշխարհում՝ մեր ժամանակըՆարեին լիարժեք բուժման կուրս է հարկավորորը հնարավոր է ստանալ միայն արտերկրումՃիշտ էմենք դեռ չենք քայլում ու չենք կարողանում խոսելբայց ես հավատում եմ Աստծո զորությանըմարդկային բարի կամքի դրսևորմանը և վստահ եմոր կգտնվեն անհատներ ովքեր անտարբեր չեն անցնի մի քրիստոնյա ընտանիքի կողքովորն այսօր ու հենց այս պահին օգնության և աջակցության կարիք ունիՆարեն « ԵՍ ԵՄ » ՝ իմ ձեռքերն ու ոտքերըիմ մի մասնիկը… Ես որպես մայր՝ չեմ կարողպարզապես իրավունք չունեմ Ձեր օգնությանը չդիմելու:
CONVERS BANK
19300 04270160100 AMD
19300 04270160101 USD
19300 04270160158 RUB
Ստացող՝ Մարինե Եգորյան (մայր)

Наре – '' Это я '' – мои руки и ноги, часть меня.
     Как мать, я просто не имею право не обратиться к Вам за помощью.

     Моя Наре – лучик света, божественное существо, ангел. 10 долгих лет мы с Наре боремся с болезнью. ДЦП – для нас НЕ ПРИГОВОР. С самого начала, мы с моим ангелом решили, что любой ценой, мы должны ходить, говорить и самое главное, жить полной жизнью, и быть безгранично счастливыми. Мы много выстрадали на протяжении этих долгих 10-ти лет.Посещали и посещаем различные реабилитационные курсы, уроки плавания и верховой езды. Но годы проходят и мы теряем самое дорогое, наше время.
Наре необходим полный курс лечения, который можно получить только за границей. Правда мы пока не ходим и не говорим, но я верю в силу Бога и доброту людей, и я верю, что найдутся неравнодушные люди, которые не пройдут мимо христианской семьи, которой сегодня и сейчас нужна помощь и поддержка.
     Как мать, я просто не имею право не обратиться к Вам за помощью.


  
  
CONVERS BANK
19300 04270160100 AMD
19300 04270160101 USD
19300 04270160158 RUB

Получатель денег Марине Егорян (мать)


     Nare- "It is me", my hands and feet, a part of me. As a mother I just do not have a right to not ask you for help. My Nare is a ray of light, a divine being, an angel. For 10 long years Nare and I have been struggling with the disease. Infant Cerebral Palsy is not a condemnation for us.From the very beginning my angel and I decided that at all costs we have to walk, speak and most importantly to live a full life and be infinitely happy. We suffered a lot during these long 10 years. We visited and we are visiting various rehabilitation courses, swimming lessons and horseback riding. But the years go by and we lose the most expensive thing, our time. Nare needs a full course of treatment, which can only be obtained abroad. She doesn't walk or speak yet, but I believe in the power of God and the goodness of people. Also, I believe that there are people who care and who will not just pass by this Christian family, which today and now needs help and support. As a mother, I can't, I just do not have a right to not ask you for help.

CONVERS BANK
19300 04270160100 AMD
19300 04270160101 USD
19300 04270160158 RUB



«ԼԱՅՖ» ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐՒ 1-ԻՑ ՍԿՍԱԾ ԿԱՏԱՐՈՒՄ Է 2,5 – ԻՑ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ



<< ԼԱՅՖ>> Մանկական զարգացման կենտրունում երեխաների հետ իրականացվում են՝
• Մտածողության, տրամաբանության, մաթեմատիկական ունակությունների զարգացում:
• Խոսքի զարգացում (ոտանավորներ, հեքիաթներ, հանելուկներ, շուտասելուկներ և այլն)
• Օտար լեզուներ (անգլերեն և ռուսերեն)
• Երևակայության, ուշադրության և հիշողության զարգացում
• Մանր մոտորիկա՝ ձեռքի մկանախմբերի շարժունակության զարգացում
• Խոշոր մոտորիկա՝ մարմնի խոշոր մկանախմբերի զարգացում
• Սեփական հույզերի ճանաչում և արտահայտում, ինչպես նաև այլ մարդկանց հուզական աշխարհը ընկալելու և գնահատելու կարողություն
• Հաղորդակցման հմտություններ` հասակակիցների և մեծահասակների հետ փոխհարաբերությունների ձևավորում, և մարդկային աշխարհը ճանաչելու ու գնահատելու ունակություն:
• Սեփական վարքը գնահատելու և կառավարելու ունակություն, ինքնավերահսկողություն
• Էքսկուրսիաներ բնության գրկում, հաճախում թատրոններ,
• Ուսուցողական Ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում/
Ողջ գործընթացը նպաստում է երեխաների բազմակողմանի զարգացմանը, հոգեկան գործընթացների բարձր ակտիվության ձևավորմանը, մեր երեխան դառնում է հարմարված, աչքի է ընկնում վարքի բարձր վերահսկողությամբ, գիտելիքներով, հուզականորեն ներդաշնակ է, լիովին պատրաստ է լինում դպրոցական ուսուցմանը և սիրով հաճախում դպրոց:
Կենտրոնը գործում է շաբաթվա բոլորը օրերը «Երկուշաբթիից կիրակի» ժամը 10 :00 -20:00
Հասցե՝ Նոր Նորքի I զանգված,
Լվովյան 3
Հեռ՝ (093) 34-94-23





« Փոքրիկ Ուխտավորը »


Ճանապարհը այս անգամ փոքր-ինչ երկար թվաց նրան.... Ամեն ինչ այնքան ջերմ էր, տաք ու հարազատ... Նույն դեմքերը, նույն մարդիկ... Քահանայի ձայնն այնքան մոտ էր նրա սրտին, էլ չեմ ասում շարականներն ու աղոթքները... Ու էլի ճանապարհ. ծանոթ ու անծանոթ ոլորաններ, հիշողության մեջ սեպված արձաններ ու սարեր, լեռներ, ձորեր.
-Նարե՞... Նա՜ր ջան, հասել ենք, բալես, արի՛:
Ասում եմ արի ու գրկելով, հազար ու մի մուրազով իջնում: Նարեն ծանոթ շենքերը նշմարելով՝ ուրախությունից անբարբառ «խոսում» է.... Իր ապրած տասը տարիների ընթացքում շատ եկեղեցիներ է տեսել Նարեն, բայց Սուրբ Էջմիածնում իրեն զգում է ինչպես իր հայրական տանը... Խնկի հոտը զգալով՝ հասկանում է, որ պատրաստվում ենք ներս մտնել և, որ ամենակարևորն է, հասնել խորանին և հաղորդվել:
-Աղջի'կ ջան, իզուր առաջ մի գնա, մեկ է, չեք կարող ներս մտնել..., -ասում է տատիկն ու զարմացած նայում,- գոնե իջացրու, թող քայլի...
Անձայն ժպտում եմ, աչքով եմ անում Նարեիս ու .... գնում:

Հասնում ենք բաղձալի վայրը, Սուրբ Հաղորդություն ենք ստանում և համբերատար սպասում... Փոքրիկ Ուխտավորս լավ գիտի, որ դեռ անելիք ունենք... Ահա և ցանկալի պահը. մոտենում ենք երկյուղածությամբ, ակնածանքով և իհարկե հրաշքի ակնկալիքով... Համբուրում ենք Սուրբ Գեղարդը, որն իր հետ Հայաստան էր բերել Թադևոս Առաքյալը: Սուրբ Գեղարդի զորավոր բժշկությունների մասին բազմաթիվ հիշատակումներ կան Մովսես Խորենացու վկայաբանություններում, Հայսմավուրքում և այլ պատմական աշխատություններում: 
Ուրախության անպատմելի զգացումներով դուրս ենք գալիս Մայր Տաճարից:
-Է՛, համբուրեցի՞ք Սուրբ Գեղարդը:

-Իհարկե', Տեր Համազասպ ջան, աղոթքով ու անսահման հավատով սպասելու ենք Տիրոջ զորավոր հրաշքին, որ մյուս անգամ արդեն էս կոտրված սայլակը դեն նետենք ու հստակ քայլերով, Նարեիս հետ շարական երգելով՝ Հրազդանից մեր ամբողջ եկեղեցու հավատացյալների հետ կրկին գանք Մայր Աթոռ՝ Սուրբ Գեղարդին այցի:







Հեղինակ ՄԱՐԻ ԵԳՈՐ 








среда, 28 марта 2018 г.

Դերենիկ Դեմիրճյան «Հայը» - կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը


Կյանքը

Դերենիկ Կարապետի Դեմիրճյան (Դեմիրճօղլյան) (1877 փետրվարի 18Ախալքալաք (այժմ՝ Վրաստան) - 1956դեկտեմբերի 6Երևան), հայ գրող, հրապարակախոս։
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892 թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը1898 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900 թվականին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հովհաննես Թումանյանինախաձեռնությամբ ստեղծված Վերնատուն գրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903 թվականին մեկնել է Մոսկվա1905-1910 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետում, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925 թվականին տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը։

Ստեղծագործությունները

Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ 1893 թվականին «Տարազ»-ում լույս է տեսել Դեմիրճյանի անդրանիկ՝ «Ապագան» բանաստեղծությունը։ Այնուհետև աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» պարբերականներին։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899 թվականին, երկրորդը՝ 1913 թվականին։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրություններ։ Հասարակության հոգսերով ապրող բանաստեղծը ձգտում էր հասկանալ կյանքում տիրող անարդարությունների պատճառը, սակայն բանաստեղծությունների սիմվոլիստական պատկերների մեջ այդ ձգտումը դառնում էր անորոշ ու վերացական։ Խորհրդածելով բնության ու մարդկային կյանքի մասին («Կյանքի տեսիլ» պոեմ, 1913)՝ Դեմիրճյանն ընդգծել է կյանքի անիմաստ լինելը։ Սա երիտասարդ բանաստեղծի որոնումների շրջանն էր։
Դեմիրճյանի հոգևոր վերածնունդը տեղի ունեցավ 1905-1907 թվականների հեղափոխության ազդեցությամբ։ Ազատության համար զանգվածային պայքարը բանաստեղծին մղեց ժողովրդի հետ հոգևոր մերձեցման։ Այս շրջադարձի արտահայտությունն է «Լենկթեմուր» հայրենասիրական պոեմը, որտեղ Դեմիրճյանը դրվատել է ժողովրդի ուժը, երգել նրա անմահությունը։ Մարդկային մեծ սիրով ու լավատեսությամբ է տոգորված «Գարուն» (1920) ժողովածուն, որն ամփոփում է 1902-1919-ին գրած քառյակները։
Մինչև 1919 թվականը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային[3]:
Դարասկզբին գրած պատմվածքներում դրսևորել է հումանիստական սկզբունքներ («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»)։ «Վասակ» (1912) և «Հովնան Մեծատուն» (1919) դրամաներում դատապարտում է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման։
Դեմիրճյանի գրիչը բեղմնավոր է եղել նաև դրամատուրգիայի բնագավառում։ 1923 թվականին գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը։ «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է։ Հայ դրամատուրգիայի աչքի ընկնող նմուշներից են «Ֆոսֆորային շող» (1932), «Նապոլեոն Կորկոտյան» (1934), «Կապուտան» (1938) պոեմները և «Երկիր հայրենի» (1939) պատմահերոսական դրաման։
Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Հայ պատմավիպագրության մեջ նոր որակ է։ Հայրենական պատերազմի ավարտից հետո մարդկանց ստեղծագործ աշխատանքին են նվիրված «Հանուն կյանքի» (1949), «Հուշ-աղբյուր» (1950) և այլ պատմվածքներ։ Հայրենի հողի վրա սեփական տուն ունենալու պանդուխտ հայ մարդու երազանքն է արտահայտված «Տուն» (1949) պատմվածքում։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել։
Դեմիրճյանը մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը», «Արջուկ–լրջուկ», «Ծտապար» և այլ ստեղծագործություններ։
Թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ»-ի առաջին հատորը։
Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։


Այսօր հարգելի՛ հյուր,  Դուք կունկնդրեք Դ. Դեմիրճյանի «Հայը» ստեղծագործութունը ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի մեկնաբանմամբ: